Լրահոս
Տարածաշրջան
23:17
17.01.23
96

Կայունությունը Կովկասում կարևոր է բոլորի համար. Չավուշօղլու

Img default alt hy

Կայունությունը Կովկասում կարևոր է բոլորի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է 3+3 և Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափով հանդիպումներ անցկացնելու հարցը։

Չավուշօղլուն ասել է, որ այն նախագծերը, որոնք իրականացվելու են Կովկասում, շահավետ կլինեն բոլորի համար։