Լրահոս
Հասարակական
21:11
17.01.25
589

Կաթողիկոսի գլխավորությամբ գերիների համար աղոթք կկատարվի

Img default alt hy

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

«Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար»,- նշել են Մայր Աթոռից։