Լրահոս
Սպորտ
13:30
29.12.22
149

Քաթարում Մեսսիի թանգարան չի բացվի․ հայտնի են պատճառները

Img default alt hy

Քաթարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։

«Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում նման թանգարան բացել»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։

Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է նաև, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց, ուստի դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն սենյակը, որում ապրել է Արգենտինայի հավաքականի ավագը ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի։