Լրահոս
Միջազգային
22:56
16.12.24
331

Կատաղի մարտեր են Կուրսկում. զոհված ռուս զինվորների լուսանկարներ են հրապարակում ուկրաինացիները

 

Կուրսկի շրջանում կատաղի մարտեր են: Ուկրաինացի զինվորականները Կուրսկում զոհված ռուս զինվորների լուսանկարներ են հրապարակել, պնդում են, որ նրանց մեջ հյուսիսկորեացի զինվորներ էլ կան: Լուսանկարների իսկությունը մասնագետները չեն կարողանում պարզել: Լուսանկարներում տասնյակ զինվորների մարմիններ են՝ ոչնչացված տեխնիկայի ֆոնին։ Ռուսական կողմն էլ իր հերթին հայտարարում է, որ մեծ կորուստներ է պատճառում ուկրաինացիներին: Մեկ օրում, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, շուրջ 540 ուկրաինացի զինվոր է սպանվել Կուրսկում: Դաշնությունն ամեն ինչ անում է՝ Կուրսկի շրջանում ուկրաինացիների վերահսկողության տակ անցած ռուսական տարածքները վերադարձնելու համար: