Լրահոս
Քաղաքական
17:45
18.10.22
180

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Img default alt hy

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։

Տեղեկությունը Sputnik Արմենիային ասաց հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք օգնել այս անձանց կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–ասաց Ամատունին։

Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: