Լրահոս
Իրավական
21:19
26.01.26
161

Կարգալույծ քահանաներն ու թեմի առաջնորդն առաջին անգամ դեմ առ դեմ՝ դատարանում

Մեկ ամսով երկարաձգվել է կաթողիկոսի քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը և նույն թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանի տնային կալանքը: Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, 2021-ի ընտրությունների ժամանակ ձայն չտալ նրա կուսակցությանը: Եվ իբր դրան օժանդակել է Տեր Գարեգինը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ նախկին տեր Արամի և Արամայիս Թախմազյանի՝ նախկին տեր Թադեի հայտարարություններն են դատական այս վեճի հիմքում: