Լրահոս
Հասարակական
16:03
07.02.22
136

Կարևոր մարդասիրական ժեստ. ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների վերադարձը

Img default alt hy

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանից ութ հայ գերիների վերադարձը Հայաստան։

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ՝ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո», - «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը:

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները.
 

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

 

Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։