Լրահոս
Քաղաքական
17:37
27.04.22
916

Կարծում եմ՝ կանոնակարգով հաստատ չի կարելի կանգնել. Աղազարյանը՝ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի մասին

Img default alt hy

Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է  ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասել է Աղազարյանը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը պատասխանել է.

«Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»: