Լրահոս
Արցախ
22:30
25.08.22
187

«Կարծել եմ, թե բամբիտ են անում». պայթյունից հետո Ստեփանակերտում տարհանել են բնակիչներին

Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները տարհանել են արտադրամասի հարևանությամբ ապրողներին, իջեցրել ապաստարաններ:

Պայթյունի ձայնը պատերազմով անցած մարդկանց վախեցրել է, բայց խուճապի չեն մատնվել Արցախի մայրաքաղաքի բնակիչները:

Նախնական տեղեկությամբ տուժածներ չկան: Արցախի հրշեջները մարել են հրդեհը: