Լրահոս
Քաղաքական
11:45
22.05.25
229

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին

Img default alt hy

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին:

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։

Առաջարկվում էր սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:

ՀՀ կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է: