Լրահոս
Քաղաքական
10:07
30.04.22
308

Կառավարության կայքի ադմինը միայն Արայիկ Հարությունյա՞նն է

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության պաշտոնական կայքից տպավորություն է ստեղծվում, թե երկրի թիվ 1 պաշտոնյան Արայիկ Հարությունյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, կամ էլ՝ կառավարությունում նա միակ աշխատող պաշտոնյան է․ ամբողջ կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով։

Երեկ, օրինակ, նրա գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նիստը, քննարկվել է երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Իսկ 2 օր առաջ «Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին», նախորդ օրը՝ «վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին», և այսպես շարունակ։ Արայիկ Հարությունյանի վարքը քննարկման առարկա է դարձել նույնիսկ ՔՊ-ում։

Այս առիթով կատակում են, թե, հավանաբար, կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի և անձամբ է զբաղվում իր փիառով»: