Լրահոս
Իրավական
18:54
03.04.25
352

Կառավարության հաշվեկշռում հաշվառված մեքենայի վարորդը տուգանվել է․ ՀԺ

Img default alt hy

Մամուլում տեսանյութ է շրջանառվում, որում, ըստ հրապարակումների, ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով հետիոտների համար:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նշված մեքենայի վարորդը տուգանվել է կարմիր լույսի տակով անցնելու և հանդիպակաց երթևեկելու համար։