Լրահոս
Քաղաքական
16:10
30.04.22
512

Կապիտուլյացիոն ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է, երևի առաջինը․ Ալիևը կրկին խոսել է 44–օրյա պատերազմի մասին

Img default alt hy

«Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ»։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հերթական անգամ անդրադարձել է 44-օրյա պատերազմին և խոսել իր «ձեռքբերումներից»։

Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել էր Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և իր միջև, Ալիևը բնութագրել է որպես կապիտուլյացիոն ակտ և հայտնել, որ դա իր կյանքի «ամենահիշարժան» պահն էր։

Հայաստանի հետ հարցերը կարգավորել պատրաստվող Ալիևը, սակայն նման անդրադարձ է արել Հայաստանոի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին։

«Ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ, թշնամին իր ձեռքով ստիպված ստորագրեց կապիտուլյացիոն ակտը: Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե առաջինը։ Դա  իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,- նշել է Ալիևը: