Լրահոս
Հասարակական
23:42
03.02.22
580

Կապանի զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը տանն է

Img default alt hy

Կապանի զորամասն ինքնակամ լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանը կապ էր հաստատել հարազատների հետ, այժմ տանն է։ «Armday.am»-ի փոխանցմամբ՝ զինծառայողի տատիկը նշել է, որ թոռն այս ընթացքում Կապանին հարակից գյուղերում է անցկացրել։

«Մո տեցել է մարդկանց, հեռախոս խնդրել, զանգել է ինձ, տաքսի է նստել, եկել տուն, դիմավորել ենք։ Տեղեկացրել ենք, որ արդեն տանն է»,-ասել է նա՝ նշելով, որ վաղը Վլե Ֆերոյանը կներկայանա ռազմական ոստիկանություն։

Ռոզա Ֆերանյանը նշել է, որ կարևոր պայման են դրել՝ զինվորը չպետք է վերադառնա Կապանի նույն զորամաս, հակառակ դեպքում կարող են նորից տանջել նրան։ «Ինքը խնդիր չի տեսնում, անպայման հետ է գնալու ծառայության, կարևորը՝ այլ զորամաս լինի, խոստացել են, որ այդ զորամաս չեն տանի»,- ասել է ֆերոյանը։