Լրահոս
Հասարակական
18:45
14.12.24
344

Կապանի օդանավակայանի մոտ բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Scania» բեռնատարը․ կա 5 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի մոտ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և «Scania» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։