Լրահոս
Հասարակական
10:09
22.05.25
787

22-ամյա երիտասարդը սպանել է հորը, ապա ցանկացել նետվել Հաղթանակի կամրջից․ մանրամասներ՝ Էջմիածնի դեպքից

Img default alt hy

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Возможно, это изображение 3 человека и скорая помощь

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 4 человека