Լրահոս
Հասարակական
19:29
20.10.22
164

Կանխվել է ապօրինի վառելափայտի տեղափոխումը

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելման նպատակով հերթական շրջայցն են իրականացրել Լոռու մարզում։ Այդ մասին ասված է ԲԸՏՄ-ի Ֆեյսբուքի էջում:

«Հոկտեմբերի 17-ին «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։

Մեքենայում հայտնաբերված 2 խ.մ վառելափայտի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել։

Ապօրինի վառելափայտով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։