Լրահոս
Հասարակական
21:00
16.10.22
137

Կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն երևանցիներին. Ավինյան

Img default alt hy

Ավարտվել է շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած է եղել համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։

«Քանաքեռցիների, զեյթունցիների և մանունմենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։

Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»,- գրել է նա։