Լրահոս
Սպորտ
20:40
29.12.22
99

Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը ղազախական «Աստանա» ակումբի հետ

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը «Աստանա»-ի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Աստանա»-ի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: 30-ամյա Կամո Հովհաննիսյանն անցած առաջնությունում ակումբի կազմում մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: