Լրահոս
Աշխարհ
23:50
04.11.22
197

Կամերունում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկների նավակի վրա, ոչ ոք չի փրկվել

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Կամերունում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկների նավակի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լոգոն գետի հյուսիսային հատվածում: Չինական «Սինհուա» գործակալության տվյալներով` 5 զբոսաշրջիկ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Կամերունի վայրի կենդանիների պահպանության միության ներկայացուցիչների խոսքերով` գետաձին շրջել է նավակը, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հինգ մարդու մարմին է հայտնաբերվել։ Եվս երկուսը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։

Ավելի ուշ Actu Cameroun-ը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ զբոսաշրջիկներից ոչ ոք չի փրկվել:

Կամերունի վայրի կենդանիների պահպանության միության ներկայացուցիչները նշել են, որ այս երկրում գետաձիերը հաճախ են հարձակվում մարդկանց վրա։ Նրանք հատկապես ագրեսիվ են դառնում անձրևների սեզոնին։