Լրահոս
Աշխարհ
12:40
29.12.22
85

Կամբոջայի կազինոներից մեկում խոշոր հրդեհը 11 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Կամբոջայի Պոյպետ քաղաքի հյուրանոց-կազինոներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: Հաստատության այրվող շենքերից մարդիկ ցած են նետվել, որպեսզի փրկվեն կրակի ճիրաններից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

221229111719-02-cambodia-hotel-fire.jpg (127 KB)

Պոյպետ քաղաքը գտնվում է Թաիլանդի հետ սահմանին: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Թաիլանդի փրկարարները: Նրանք իրենց երկրի շուրջ 700 քաղաքացու փրկել են և ուղարկել Թաիլանդի հիվանդանոցներ:

Ըստ փրկարարների՝ զոհերի մի մասը մահացել է ծխից, մի քանիսը՝ պատուհաններից դուրս ցատկելու հետևանքով: Որոշ մարդիկ էլ բարձրացել են տանիք՝ մտածելով, թե իրենց կարող է օգնության գալ և այնտեղից հանել ամբարձիչ կռունկը, «սակայն դա տեղի չի ունեցել»:

221229111726-03-cambodia-hotel-fire.jpg (100 KB)

Ըստ CNN-ի զրուցակիցների, որոնք աշխատում են որպես փրկարար, հրդեհը կարող էր բռնկված լինել ներքևի հարկում գտնվող ռեստորանում: Կրակի տարածմանը նպաստել են նաև եղանակային պայմանները:

Պոյպետ քաղաքը, որը Կամբոջայի Սիեմրիպ քաղաքի և Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի միջև տրանսպորտային հանգույց է հանդիսանում, հայտնի է իր կազինոներով: Քանի որ Թաիլանդում խաղամոլության գրեթե բոլոր տեսակներն անօրինական են, շատ թաիլանդցիներ հատում են սահմանը և կազինոներ այցելում Կամբոջայում: