Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:55
04.12.22
149

Ջեյհուն Բայրամովը վաղը կհանդիպի Լավրովի հետ

Img default alt hy

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է  հաղորդագրությունում։