Լրահոս
Հասարակական
17:13
16.12.24
374

Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։