Լրահոս
Քաղաքական
14:30
21.05.25
971

Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղել են, որոնք մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից․ Լավրով

Img default alt hy

Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել և հանդես եկել գործնական առաջարկներով։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարաել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ի կողմից համապատասխան արձագանք չի եղել Ջերմուկի դեպքերի հետ կապված, Լավրովն ասել է․ 

«Չգիտեմ՝ որն է համապատասխան արձագանքը ձեր ընկալմամբ, բայց ՀԱՊԿ-ի կողմից նման արձագանք եղել է՝ կոնկրետ առաջարկներով, մասնավորապես՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղաված դիտորդական առաքելություն ուղարկել»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ այդ առաջարկները մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից և փոխարինվել ԵՄ դիտորդական առաքելությամբ։