Լրահոս
Միջազգային
14:49
27.05.23
82

Ջարդուփշուր եղած ապակիներ, այրված խանութներ. կառնավալն անկարգություններով է ավարտվել Լիոնում

Անկարգություններով է ավարտվել մի քանի հայրուր մարդկանց մասնակցությամբ կառանավալը Լիոնում, որը հետո վերածվել է հակակառավարական բողոքի ակցիայի: Լիոնի արհմիությունները, քաղաքական ու հասարակական կազմակերպություններն են կազմակերպել ակցիան։

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքավորները քարեր են նետել Լիոնի քաղաքապետարանի շենքի ուղղությամբ, ջարդուփշուր արել խանութների, սրճարանների ապակիներ, հետո կրակի տվել դրանք։ Անկարգությունների դեմն առնելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, մեկ մարդ բերման է ենթարկվել։