Ես առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ։ Այդ օպերացիաները, որի մասին ես հեռուստատեսությամբ ասել եմ, նա համաձայնվել է, բայց չէին կարողանում կազմակերպել, մարդկային ռեսուրսն էին պատճառ բերում, տարբեր պատճառներ կային»,- ասաց Սամվել Բաբայանը։
Ըստ նրա, բոլոր այն խոսակցությունները, թե այս կամ այն նախկին քաղաքական գործիչներին կամ գեներալներին թույլ չեն տվել մասնակցի ռազմական գործողություններին, իրականության չեն համապատսախնում՝ բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են։ Մի մասը Արցախի նախագահի միջոցով է մասնակցել, մյուս մասը՝ Ջալալ Հարությունյանի։
«Ի պաշտոնե ինձ չէին կարող արգելել մտնելու այդ հրամանատարական բունկեր, հիմա այդ հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել, իրենք՝ չէ, ոչ թե՝ որ ես լավ տղա էի, այլ՝ ի պաշտոնե պետք է գնայի։ Մարդն ասում է՝ ես երեք օր գնացի, չորորդ օրը ինձ չթողեցին, բա հարց չի՞ ծագում, այդ ո՞վ չթողեց, ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ չթողնեն, Հայստանից այնտեղ որևէ մեկը հրաման չի տվել։ Սկզբից հրամանատարը Ջալալն էր, հետո եկավ Միշիկը, այնտեղ որևէ մեկը որևէ հարց չէր կարող լուծել՝ առանց այդ անձերի»,- հավելեց Սամվել Բաբայանը։