Լրահոս
Հասարակական
14:06
23.04.22
130

Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի. թուրքագետ

Img default alt hy

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը.

«Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի։

Երթն այսուհետ վերածվելու է ոչ այնքան հիշատակի արարողության, այլ իրական համազգային քաղաքացիական ակցիայի, որով մենք մեր ուղերձն ենք փոխանցելու Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակից ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությանը առ այն, որ Հայաստանի ու հայության շահերը պաշտպանող ազգ կա։

Սա է պատճառը, որ ես, իմ ընկերներն ու գործընկերներն առանց որևէ կուսակցական պատկանելիության լինելու ենք երթի ջահակիրների շարքերում, որովհետև հայրենիքն ու պետությունը ավելի բարձր են, քան ցանկացած այլ պատրվակ ու արդարացում։

Կհանդիպենք երթին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում։

Ո՛չ թուրքական ֆաշիզմին, ո՛չ փաշիզմին, սատար կանգնենք Հայաստանին»։