Լրահոս
Քաղաքական
22:20
17.12.24
276

Ջահելությունը երկարացնո՞ղ, թե՞ երիտասարդներին կուսակցականացնող օրինագիծ. իշխանության նոր խաղը

Հայաստանի խորհրդարանում ՔՊ-ականներն առաջարկում են փոխել  երկրում  երիտասարդների տարիքային շեմը. նախկին 16-30 տարեկանների փոխարեն երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները։ Այսօր է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ընդունելու քննարկում եղել խորհրդարանում: 

Դրանով առաջարկվում է ստեղծել մարզային երիտասարդական կենտրոններ, մինչդեռ ընդդիմադիրները պնդում են, թե այդպիսի կենտրոններ եղել են և փակվել Փաշինյանի իշխանության օրոք: