Լրահոս
Հայաստան
22:34
30.12.21
66

Ամանորի գիշերը որ մարզում ամենացուրտը կլինի

Ամանորի գիշերը Շիրակի մարզում ցուրտ կլինի։ Ջերմաստիճանը կհասնի մինչև -23-ի։

Եղանակը համեմատաբար մեղմ կլինի Տավուշում, որտեղ, մնացած մարզերի համեմատ, ջերմաստիճանը մինուսի շեմը կհաղթահարի՝ հասնելով +1-ի։

Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է  մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։