Լրահոս
Միջազգային
10:00
21.05.25
245

Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN

Img default alt hy

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, ինչպես փոխանցում է  ՌԻԱ Նովոստին, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծում են հեռուստաալիքի աղբյուրները, դեռևս պարզ չէ, թե արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում կայացրել է հարվածների վերաբերյալ։ Սակայն, նրանցից մեկի խոսքով, վերջին ամիսներին նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։