Լրահոս
Միջազգային
21:10
25.08.22
103

Իսպանիան զենք կտրամադրի Ուկրաինային

Img default alt hy

Պատերազմի սկզբից ի վեր, առաջին անգամ, Իսպանիան Ուկրաինա կուղարկի հակաօդային պաշտպանության մարտկոցներ և հրթիռներ, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությանը։

Մադրիդը մտադիր է Կիևին փոխանցել նաև դաշտային հրետանու հազար արկ և նույնքան տոննա դիզելային վառելիք, տարբեր զրահատեխնիկա և 30 հազար ձմեռային համազգեստ։

Բացի դրանից, ՊՆ-ն հայտնել է, որ նախատեսում են ուկրաինացի զինվորականներին սովորեցնել հակաօդային պաշտպանության մարտկոցներիկիրառման տեխնիկան, ինչպես նաև ուկրաինական օդուժի անձնակազմ համար վարժանքներ անցկացնել դաշնակից երկրի տարածքում, որի անունը չի նշվում։