Լրահոս
Քաղաքական
15:10
16.04.22
357

Իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ․ Աբովյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես բնավ նպատակ չունեմ վերլուծել կամ քննարկել իշխանավորների այն հակահայկական և ապապետական մտադրությունները և ելույթները, որոնք թրքամետ զզվելի բուրմունք տարածելով թափվեցին Հայաստանի և Արցախի քաղաքացիների գլխին այս վերջին օրերի ընթացքում։

Ոչ...այս պարագայում իմաստ չկա կրկին փաստել, որ ներկայիս իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ։
Սա ակնհայտ փաստ է։

Ես պարզապես ուզում եմ, որ բոլոր նրանք ովքեր հրաժարվում են ուղղակի առերեսվել իրականության հետ և  խճճված իշխանական  թրքահաճո ստերի մեջ համարյա կորցրել են սթափ դատելու ունակությունը...

ես ուզում եմ, որ մի կողմ դնելով հուզականությունը, քաղաքական նախապատվությունը, սուբյեկտիվ ցանկությունները և համոզմունքները պարզապես համադրեն իրար հետ ՀՀ «ժողովրդի»  իշխանությունների և ռազմական հանցագործ,հայասպան Իլհամ Ալիեւի հայտարարությունները։

Կարծում եմ, որ այս թուրքալեզու վիժվածքի նպատակները և ներկայիս ՀՀ իշխանությունների սինխրոն գործողությունները շատ ակնհայտ ցույց տալիս ,թե ինչ է սպասվում մոտ ժամանակներում։

Հատուկ խորհուրդ կտամ այս տեսանյութը ուշադիր նայել երեւանցիներին,սյունեցիներին և սևանցիներին։
Հ.Գ
Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս հայասպան վիժվածքի ուղիղ խոսքը տեղադրել, սակայն սա նաեւ տեղադրված է բոլոր այն մարդկանց համար ,որոնք ուղղակի հրաժարվում են ընդունել իրականությունը»։