Լրահոս
Քաղաքական
11:59
20.01.25
256

Իշխանությունը շարունակում է իր հայրենահանձնման քաղաքականությունը․ Արծվիկ Մինասյան

Img default alt hy

Ակնհայտ է, որ իշխանությունը շարունակում է իր հայրենահանձնման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Երբ այստեղ ներկայացվում է ԼՂՀ-ի, որպես հայ ժողովրդի երկրորդ պետականաստեղծ գործունեության արդյունք, այս մարդիկ դա ուրանում են: Այդ ուրացմանը զուգընթաց նաև ներկայացնում են, թե իբր մի հերոսական գործունեություն է իրականացվել:

Իմ հարցը՝ Ալեն Սիմոնյանին, շատ պարզ էր, պետական ինստիտուտների վրա կպցվող ցանկացած դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է  համապատասխանի պահանջների ու պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե ինչի հիման վրա է պատրաստվել այս մակետը: Այս նստաշրջանը սկսում ենք հերթական ուրացման գործընթացով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։