Լրահոս
Իրավական
23:19
03.02.26
393

Իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ․ չի ստացվելու․ Հոխիկյան

Img default alt hy

Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) պահանջով Արմավիրի դատարանը' դատավոր Գոհար Ֆիդանյանի գլխավորությամբ քիչ առաջ 5 մլն դրամի պահանջ ու արգելանք է դրել իմ ամբողջ գույքի ու բանկային հաշիվների վրա միայն այն բանի համար, որ մեջբերել եմ ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը։ Այս մասին գրել է հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Ընդամենը նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը Նիկոլին ու Գռզոյին մեղադրում է թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսի մեջ։

Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս։ Բռավո, արդարադատություն։

Առաջիկայում դատական հետաքրքիր նիստեր են լինելու։

Ավելի վաղ հայտնել էի, որ սպասում եմ դատարանի այդպիսի որոշման' հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգի տխուր վիճակը և Գռզոյի անձը։

Հայաստանի իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով` Գռզոներով, Ալենչիկներով, Դանչիկներով ու մյուսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ։

Չի ստացվելու, հույս չունենաք։ Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից, չեմ հանձնվի կիսաթուրքերին։ Ես ոչ տիրադավ եմ, ոչ դավաճան»։