Լրահոս
Քաղաքական
13:29
29.04.22
279

Իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Երեկ Սարդարապատից քայլերթ սկսած ընդդիմության խումբն այսօր շարունակում է երթը Մեծամորից դեպի Երևան։

Քաղաքացիներից շատերը կանգնում և մեր կարգախոսներն են բացականչում, որոշները ասում են, որ սխալվել են 2018-ին և 2021-ին և հասկացել են, որ խաբվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով մայրաքաղաքում ակցիաների ընթացքում ոստիկանների գործողություններին՝ Մանուկանն ասել է, որ իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար։