Լրահոս
Քաղաքական
20:22
27.04.22
220

Իշխանափոխությունը մեր հիմնական նպատակին հասնելու միջոցն է․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը մեկնարկվել է Ազատության հրապարակից։

«Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- նշել է նա։

«Այո՛, առաջին հերթին մենք պետք է հասնենք իշխանափոխության, որ հետո կարողանանք ունենալ բոլորիս երազանքը՝ հզոր երկիր, մեծ հայրենիք, Հայաստան և Արցախ, և այդ երկու հողում ապրող արժանապատիվ հայ մարդ»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Վանեցյանը նշել է, որ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։

Արթուր Վանեցյանը շեշտել է՝  հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող տրորել, այդ արժանապատվությունը եղել է, կա  և մնալու է։

«Երթը Ազատության հրապարակից մեկնարկվեց. «Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛» կարգախոսներով»,- եզրափակել է Վանեցյանը: