Լրահոս
Քաղաքական
12:00
10.05.22
110

Իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու․ Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Իշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։

Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։

Ոտքի ելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու»։