Լրահոս
Հասարակական
21:08
16.11.22
106

Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում հանդիպում է ունեցել թեմի Կաթողիկոսական փոխանորդի հետ

Img default alt hy

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 15-ին Ազգային առաջնորդարանում հանդիպել է Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Տեր Խորեն Արք. Տողրամաճյանի հետ։

Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը զեկուցել է իր` Կիպրոս այցելության առթիվ ունեցած քաղաքական հանդիպումների մասին, ինչպես նաև գնահատականներ տվել Հայաստանի և Արցախի քաղաքական վերջին իրադարձությունների մասին։

Սրբազան Հայրը ողջունել է ներկաներին, դրական և կարևոր գնահատելով այցելությունը` ասելով, որ համազգային ջանքերի ամբողջական միավորումով ու համատեղ ուժերով պիտի հաղթահարենք Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերները։ Նա իր գնահատականն է տվել նաև սփյուռքի դիմագրաված դժվարությունների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչները, երեսփոխանական ժողովի ատենապետը, Ազգային վարչության ատենապետը և Հայ դատի հանձնախմբի ատենապետը։