Լրահոս
Հասարակական
15:10
12.05.22
175

Իսակովի պողոտայում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ վարչության պետին սպասարկող Toyota-ն

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի տրանսպորտային միջոց։ 

Ինչպես տեղեկացնում է «Shamshyan.com»-ը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։