Լրահոս
17:24
03.02.23
99

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին, Լարսը բեռնատարների համար փակ է

Img default alt hy

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։ Ռուսական կողմում կա մոտ 115 կուտակված բեռնատար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։