Լրահոս
Արցախ
16:55
03.12.22
159

Իրավիճակը Արցախում՝ Արցախ-Հայաստան ճանապարհը բացվելուց կես ժամ առաջ

Ավելի քան 3 ժամ շրջափակման մեջ մնալուց հետո Արցախ նորից հնարավոր է երթևեկել: Բացվել է Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհը:

Մինչև դա Արցախի մեր թղթակցին չեն թույլատրել մոտենալ Շուշի-Քարին տակ խաչմերուկին, որտեղ կեսօրին մոտ էին քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հայտնվել ու բնապահպանական ինչ-որ պատճառաբանությամբ փակել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Վարորդները մեր թղթակցին պատմել են, որ ադրբեջանցի լրագրողները հանգիստ աշխատել են Շուշի-Քարին տակ խաչմերուկի մոտ: