Լրահոս
Քաղաքական
12:36
31.03.23
105

Իրավապահներն ԱԺ-ից տարել են Մհեր Սահակյանին

Img default alt hy

Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են «Հայաստան» խմբակցությունից։

Նշենք, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։

Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից։