Լրահոս
Աշխարհ
11:05
01.06.22
240

Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել

Img default alt hy

Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել։ Մոսուլի մեծ ջրամբարից ակտիվորեն ջուր է դուրս բերվում, ինչը հանգեցրել է նրան, որ ջրի մակարդակն աստիճանաբար նվազել է , և հնագույն քաղաքը բացահայտվել է, հայտնում  է «News.am»-ը։

Բանն այն է, որ ամբարտակը, որը հանգեցրել է հեղեղման, կառուցվել է դեռ 80-ականներին՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք։ Այդ ժամանակ Իրաքը էլեկտրաէներգիայի խիստ կարիք ուներ, ուստի նախագիծը հնագիտական ​​հետազոտություն չէր նախատեսում, ինչի արդյունքում շատ հնագույն հուշարձաններ հեղեղվեցին ջրով։

Շնորհիվ այն բանի, որ ջուրը կարող է նորից բարձրանալ, հնագետներն աշխատել են հնարավորինս արագ տեմպերով։ Նրանց հաջողվել է կազմել քաղաքի բավականին մանրամասն քարտեզը և կատարել բազմաթիվ կարևոր բացահայտումներ։