Լրահոս
Աշխարհ
23:15
30.05.22
214

Իրաքի հյուսիսում հայտնաբերվել են 3400 տարեկան քաղաքի ավերակներ

Img default alt hy

Հնագետները Մոսուլ քաղաքի շրջակայքում հայտնաբերել են հնագույն քաղաքի պարիսպների և շինությունների ավերակներ, որը, ենթադրաբար, Միտաննի կայսրության ամենամեծ բնակավայրերից մեկն է եղել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТАСС գործակալությունը։

Միտտանի տերությունը հին Մերձավոր Արևելքի քաղաքակրթություններից մեկն էր: Բնակչությունը կազմված էր խուռիներից և սեմիտներից։ Մայրաքաղաք Վաշշուկաննին գտնվում էր Սիրիայի ժամանակակից Սերեկանի քաղաքի տարածքում՝ Խաբուր գետի ակունքների մոտ։ Միտաննին հզորացել է մ.թ.ա. 16-րդ դարում խեթախուռիական դաշինքի կողմից Բաբելոնյան կայսրության պարտության արդյունքում։

Հետազոտողները 2018 թվականից պեղումներ են կատարում Մոսուլի ջրամբարի հատակում և այս ընթացքում հայտնաբերել են քաղաք՝ բրոնզեդարյան ժամանակաշրջանի պալատով: Շենքերը, ենթադրաբար, կառուցվել են Միտաննի տերության ժամանակ (մ.թ.ա. շուրջ 1550-1350)։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքը ջրի տակ է եղել ավելի քան 40 տարի, պալատի պատերին պահպանվել են որմնանկարներ, իսկ հատակին՝ սեպագիր սալիկներ։

Հունվարին և փետրվարին՝ հերթական երաշտից հետո, հնագետները պեղումներ են սկսել և պալատից ոչ հեռու հայտնաբերել են քաղաքի՝ նախկինում անհայտ ավերակները։ Նրանք նաև գտել են քաղաքի պատերի ամբողջական հատվածներ, մի քանի բարձրահարկ շենքեր և 5 կերամիկական տարա, որոնցում եղել են հարյուր կավե աղյուսակներ։

Գիտնականները կարծում են, որ ճարտարապետությունը Միտաննի տերության ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Զահիկու քաղաքի մի մասն է։