Լրահոս
Միջազգային
23:24
17.01.23
128

Իրանը թարմացնում է զինանոցը ռուսական զենքով՝ Ադրբեջան-Իսրայել ջերմացման ֆոնին

Իրանական բանակը սպասում է ռուսական նոր զենքերի մատակարարման: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա գարնանը:

Մոսկվայից նոր սպառազինություն գնելու մասին իրանցի պատգամավորի հայտարարությունից հետո փորձագետները կարծում են, որ Թեհրանի թշնամիները հավանաբար ստիպված են լինելու վերանայել իրենց ռազմական պլանները, հատկապես՝ Ադրբեջանն ու Իսրայելը:

Այս երկու պետությունների նոր սկսվող բարեկամությունը ջերմանում է այնքան արագ, որքան արագ սառչում են Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները: