Լրահոս
Քաղաքական
19:16
31.07.25
225

Իրանը մտնում է Սյունիք. Թեհրանը չի վստահում Հայաստանի անվտանգությունը՝ ՀՀ իշխանությանը

Իրանը արագացրել է Հյուսիս-Հարավի՝ իրեն արտապատվիրակված հատվածի կառուցումը: Թեհրանն այդ որոշումը կայացրել է «Զանգեզուրի միջանցքին» հակազդելու համար, կարծում են վերլուծաբանները: Իրանագետ Արամ Շահնազարյանն էլ «Հայլուր»-ին պատմել է իրանցի որոշ փորձագետների շրջանում տարածված կարծիքի մասին, թե այդ ճանապարհի կառուցումը ուշացած է և չի կանխելու միջանցքի իրագործումը: