Լրահոս
Աշխարհ
11:32
30.05.22
113

Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Մայիսի 23-ին փլուզվել էր Աբադանի ամենազբաղված փողոցներից մեկում կառուցվող 10-հարկանի առևտրի կենտրոնը։ Շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, այսօր դուրս է բերվել ևս 2 հոգու մարմին։ Ավելի վաղ Խուզեստանի նահանգապետը հայտնել էր, որ 38 մարդ դեռ անհետ կորած է։ Այս մասին հայտնում է IFP պարբերականը։