Լրահոս
Տարածաշրջան
22:20
17.01.23
78

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 113 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Img default alt hy

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 113 նոր դեպք, մահացել է 1 մարդ: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 828-ի:

Գրանցված 113 նոր հիվանդներից 62-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 562 հազար 868 հիվանդներից 7 մլն 336 հազար 830-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 194 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: