Լրահոս
Քաղաքական
18:45
24.04.25
340

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Img default alt hy

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն ապրիլի 24-ին մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին: 

Ինչպես տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, պատարագից հետո Գրիգոր Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: