Լրահոս
Միջազգային
18:10
18.11.22
97

Իրանում ահաբեկչության համար կասկածվողներից երեքին ձերբակալել են Ադրբեջանի հետ սահմանին

Իրանում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ հեղինակների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել: «Իրնա» գործակալության կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը կրակում փողոցը հսկող տեսախցիկի վրա: Հետո զինված խումբը մոտոցիկլետներով շարժվում է դեպի Իզե քաղաքի շուկայի ուղղությամբ:

Ի դեպ, ահաբեկչության համար կասկածվողներից երեքը փորձել են լքել Իրանը: Նրանց իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի հետ սահմանին: